Խնայողությունների համաշխարհային օր
Ամեն տարի հոկտեմբերի 31-ը աշխարհում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն այս տարի ևս կազմակերպել էր միջոցառում պանելային քննարկման ձևաչափով։
Քննարկումները անցկացվեցին երկու կարևոր թեմաներով․
1.Գումար խնայելու հմտությունները
2.Խնայողությունները ներդրման հնարավորությունները
Բացման խոսքով հանդես եկան․
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պարոն Նարեկ Ղազարյանը
Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։
Պանելային քննարկումներին մասնակցեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ։
Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վիքիմեդիայի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։
Միջոցառումն նպատակն էր ևս մեկ անգամ շեշտել, որ խնայողությունը վստահություն է վաղվա օրվա հանդեպ և հնարավորություն՝ սեփական նպատակներն իրականացնելու համար։
Հայ
Eng















