Ֆինանսական կրթում

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հանդիսանում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման և իրագործման հանձնաժողովի անդամ։ Հիմնադրամը մի շարք միջոցառումներ է իրականացնում ինչպես իր, այնպես էլ հանձնաժողովի մյուս անդամների՝ մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի, նախաձեռնությամբ և համագործակցությամբ։

Թիրախային խմբերն են՝

√  դպրոցականներ
√  ուսանողներ
√  ուսուցիչներ և դասախոսներ
√  կանայք

Իրականացվել են հետևյալ միջոցառումները՝

√ Երևան քաղաքի և մարզերի ԲՈՒՀ-երում և դպրոցներում սեմինարներ,

√ Նոր ձևաչափով ակումբային քննարկումներ զանազան ֆինանսական թեմաներով,

√ Հոդվածներ և հարցազրույցներ,

√ «12 քայլ» բջջային ինտելեկտուալ խաղ iOS և Android համակարգերի համար,

√ Համագործակցություն ֆինանասկան կրթման շահառուների հետ՝ հանդիպումներ, սեմինարներ, կլոր-սեղաններ, ինտելեկտուալ խաղեր, ֆինանսական կրթում մանկական ճամբարներում, ֆինանսական բանավեճեր, էքսպո-ցուցահանդեսներ,

√ Բուկլետներ, տպագրական և պրոմո-նյութեր մասնակիցների համար։

վերև