Հիմնադրամի ստեղծումը

     √ Հայաստանի Հանրապետությունում Ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին: Ավանդների երաշխավորման համակարգը հանդիսանում է երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող կարևորագույն բաղադրիչներից:

    √ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005թ., որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ, որի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

    √ Հիմնադրամի գործունեությունը նպաստում է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչպես նաև ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկություն ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությանը: 
Հիմնադրամի կառավարման մարմիններն են` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և Հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
 
    √ Ավանդների երաշխավորման համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում գործող  բոլոր 18 բանկերը: 
վերև