Անդամակցություն

Ավանդներ Ապահովագրողների Եվրոպական Ֆորում (EFDI)

Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ասոցիացիա է, որը գրանցված է Բելգիայում և ներկայումս գործում է Գերմանիայում:
 
Հիմնադրամը հանդիսանում է Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի լիիրավ անդամ՝ սկսած 2006թ. նոյեմբերից:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի նպատակն է՝ նպաստել ֆինանսական համակարգերի կայունությանը՝ ավանդների ապահովագրման ոլորտում եվրոպական երկրների համագործակցության միջոցով:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումին անդամակցում են 54 ավանդներ ապահովագրող կազմակերպություն:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումին անդամակցության շրջանակներում Հիմնադրամը հնարավորություն ունի մասնակցելու վերջինիս կողմից կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում կազմակերպության կանոնադրության փոփոխությունների քննարկումներին և կառավարման մարմինների ընտրությունների քվեարկություններին:
 
Հիմնադրամը հանդիսանում է Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի հանրային իրազեկման հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի նպատակն է՝ նպաստել Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի անդամ երկրների միջև հանրային իրազեկման ոլորտի արդյունավետ փորձի փոխանակմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել EFDI պաշտոնական կայք
՝ www.efdi.eu։
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիա (IADI)

Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը գրանցված է և գործում է Շվեյցարիայում:

Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 2002թ., որի նպատակն է՝ նպաստել ավանդներ ապահովագրող համակարգերի արդյունավետության բարձրացմանը՝ ուղեցույցերի մշակման և միջազգային համագործակցության միջոցով:
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիային անդամակցում են 91 ավանդներ ապահովագրող կազմակերպություններ, 9 ասոցիացիա և 17 գործընկեր:
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի անդամները փոխանակում են իրենց փորձը և ծանոթանում լավագույն գործելակերպերին, մասնակցելով միջազգային համաժողովներին և այլ միջոցառումներին:
 
Մինչև 2022թ․ Հիմնադրամը հանդիսանում էր Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի Եվրասիական Տարածաշրջանային Հանձնաժողովի դիտորդ-անդամ: Համագործակցության շրջանակներում Հիմնադրամը մասնակցում էր ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումներին. համաժողովներին, սեմինարներին, տարբեր քննարկումներին:

2022թ․ մարտից Հիմնադրամը անդամակցում է Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիային։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել IADI պաշտոնական կայք՝ www.iadi.org։
վերև