.png)
.png)
«ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
2022թ․ հունիսի 09-ին Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են «Ավանդների ապահովագրման համակարգերի և անվճարունակ բանկերի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցում․ մարտահրավերներ և հաջողված փորձեր» թեմայով միջազգային կոնֆերանսին։
- Կոնֆերանսին մասնակցել են 100 ներկայացուցիչ 13 երկրներից, այդ թվում ԵԱՏՄ անդամ-երկրների, Եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրների ավանդներ ապահովագրման ոլորտի փորձագետներ։ Առանձին ելույթներով հանդես են եկել Սերբիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Պաղեստինի, Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները:
- Կոնֆերանսի առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում քննարկվել են ավանդների ապահովագրման համակարգերի և անվճարունակ բանկերի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը, Ավանդների ապահովագրման միջազգային ասոցիացիայի (IADI) հիմնարար սկզբունքներին և Եվրոպական դիրեկտիվի դրույթներին համապատասխանության մարտահրավերները:
- Կոնֆերանսի երրորդ նստաշրջանի պանելային քննարկումը նվիրված էր ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերին, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ-երկրների ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ղեկավարները: Քննարկան ընթացքում Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ներկայացրեց մի շարք հարցեր, այդ թվում
- Հայաստանում ավանդների երաշխավորման համակարգի փոփոխությունների վերաբերյալ,
- իրավաբանական անձանց ավանդների երաշխավորման համակարգում ընդգրկելու հնարավոր ազդեցությունները, կարևոր գործոնները և մարտահրավերները,
- ավանդների երաշխավորման համակարգի ֆինանսավորման աղբյուրները և դրանց ստացման առաջնահերթությունները,
- երաշխավորված ավանդների հատուցման գործընթացի ավտոմատացման հեռանկարների վերաբերյալ հարցը։