

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
2022թ․հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հյուրընկալեց Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին՝ ղեկավար Սյուզաննա Մայիլյանի գլխավորությամբ։
Այցի ընթացքում Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, ավանդների երաշխավորման համակարգը Հայաստանում, ինչպես նաև Խնայողությունների օրվա խորհուրդը և դրա ներքո իրականացվող միջոցառումները։
ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արաքս Մանուչարյանը ներկայացրեց ֆինանսական գրագիտության կարևորությունը, խնայելու հմտություններ ձևավորելու անհրաժեշտությունը, մոբայլ-բանկինգի առանձնահատկությունները, ինչպես նաև բանկային քարտերի միջոցով կատարվող զեղծարարությունները։
Հիմնադրամի այցելուները ստացան նաև Խնայողությունների օրվա խորհրդի հետ կապված հուշանվերներ։