

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի աշխատակիցները մասնակցեցին ԵԱՏՄ երկրների ավանդներ ապահովագրողների հերթական նիստին
2019թ. նոյեմբերի 28-29-ին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի աշխատակիցները Մոսկվայում մասնակցեցին ԵԱՏՄ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի հերթական նիստին: Նիստի օրակարգում քննարկվեցին ավանդների ապահովագրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև բանկերի/վարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության օրենսդրական չափանիշների ներդաշնակեցման հերթականության սահմանման նպատակով իրականացվեց նշված չափանիշների դասակարգման վերանայում՝ ըստ կարևորության և կատարման դժվարության՝ ներդաշնակեցման առաջնահերթությունը որոշելու նպատակով: Քննարկվեց փորձագիտական խմբի հետագա աշխատանքների ծրագիրը և որոշվեց նախնական նիստերի անցկացման ժամանակացույցը: