

Ի գիտություն ավանդատուների
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2020թ․ սեպտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին> օրենքում փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ օրենքը, որով սահմանվում են երաշխավորված ավանդի հետևյալ սահմանաչափերը՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով.
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Սույն սահմանաչափերը ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում են նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: