Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով 2020թ․-ի հունիս ամսից ԵԱՏՄ երկրների ավանդներ ապահովագրողների փորձագիտական խումբը իր աշխատանքները կազմակերպում է հեռահար։ Ինչպես 2020թ․-ի, այնպես էլ 2021թ.-ի ընթացքում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի աշխատակիցները տեսակապի միջոցով պարբերաբար մասնակցում են ԵԱՏՄ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի քննարկումներին: 2021թ․ ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ երաշխավորված ավանդների հատուցման դեպքը, երաշխավորված ավանդի չափը, երաշխավորման սուբյեկտները և օբյեկտները, երաշխիքային վճարների տեսակները և վճարման կարգը և այլն։ Քննարկումները կրում են շարունակական բնույթ: