

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2024 թ դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից՝ ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրության (երաշխավորման), լիկվիդացման, ֆինանսական առողջացման և վարկային կազմակերպությունների սնանկացման ոլորտում ներդաշնակեցման հարցերով Փորձագիտական խմբի հերթական նիստը, որը կազմակերպվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
Փորձագիտական խմբի հերթական նիստի շրջանակում քննարկվել են արդեն իսկ դիտարկված հետևյալ հարցերը․
- «Ավանդների ապահովագրման (երաշխավորման) համակարգի անդամ բանկերի կողմից վճարվող երաշխիքային վճարների չափը նվազեցնելու և (կամ) վճարումները դադարեցնելու հնարավորությունները».
- «Երաշխիքային վճարների հաշվարկման մոտեցումները ԵԱՏՄ անդամ երկրներում».
- ԵԱՏՄ անդամ երկրների ավանդների ապահովագրման համակարգերի հետ կապված «Տերմինների բառարան (տեղեկատու)».
Բացի այդ, ՌԴ Ավանդների ապահովագրման գործակալության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է Ավանդների հատուցման առցանց վճարման իրենց փորձը, ինչպես նաև քննարկվել և հաստատվել է Փորձագիտական խմբի 2025թ․ աշխատանքային ծրագիրը։