ՀԱՇՎԱՊԱՀԻ/ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարում է մրցույթ հաշվապահ/ներքին հսկողի թափուր հաստիքը համալրելու նպատակով
Պաշտոն |
Հաշվապահ/Ներքին հսկող |
Աշխատանքի նպատակը |
Ֆինանսական գործարքների ստուգում, հաշվապահական հաշվառում |
|
|
Կրթություն |
Բարձրագույն հաշվապահի, ֆինանսիստի կամ տնտեսագետի մասնագիտությամբ |
|
|
Պահանջներ |
Մասնագիտական փորձը՝ առնվազն 3 տարի Գիտելիքները (բնագավառը, խորությունը) ·Հաշվապահություն, հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն (խորացված) ·Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն ·Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն (հաղորդակցվելու, մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով): |
Աշխատանքային գրաֆիկ |
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00 |
|
|
Պարտականություններ |
1. Ֆինանսական գործարքների վճարման հանձնարարականների կազմում/ստուգում: 2. Դրամական միջոցների հաշվառման ապահովում և դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում: 3. Ներքին գործընթացների ռիսկերի գնահատում, դրանց կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում: 4. Հիմնադրամի վարչական, գործառնական ծախսերի և կապիտալ ծախսերի գրանցում և հաշվառում, տարեկան ծախսերի նախահաշվի կազմում եռամսյակային և տարեկան ծախսերի կատարողականի կազմում: 5. Պայմանագրերի վճարման պայմանների հետ կապված դիրքորոշման ներկայացում և դրանց կատարման հսկողության իրականացում: 6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն: |
Հմտություններ |
Հմտությունները՝Հաշվապահական ծրագրերով աշխատելու հմտություն, MS Excel-ի խորացված իմացություն |
|
|
Այլ պահանջներ |
Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, համապատասխան որակավորման առկայություն (նախընտրելի է): |
|
|
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգ |
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: |
|
|
Դիմելու վերջնաժամկետ |
2023թ. մարտի 16-ը մինչև ժամը 18:00 |