Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի ևս կազմակերպվել էր Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մրցույթ միջոցառում։
Միջոցառման նպատակն էր ընդգծել խնայողությունների կարևորությունը, ներկայացնել Հայաստանի ֆինանսական շուկայում առկա ներդրումային գործիքները, անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման հնարավորությունները, ինչպես նաև անդրադառնալ ֆինանսական զեղծարարություններից խուսափելուն։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները՝ ուսանողներին հետքրքրող հարցերի ներկայացմամբ։
Միջոցառման շրջանակում պարգևատրվել են տնտեսագիտական քոլեջի շուրջ 12 ուսանողներ, որոնք Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մրցույթի շրջանակում ներկայացրել էին ներդրումների թեմայով աշխատանքներ։ Մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի և ստացել խրախուսական նվերներ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության, ստեղծագործական մոտեցման և ակտիվ ներգրավվածության համար։