Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հրավերով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ Հիմնադրամ) տնօրեն Հերմինե Հարությունյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, գործառույթները և միջազգային փորձը ավանդների երաշխավորման ոլորտում։
Դասախոսության ընթացքում տնօրենը անդրադարձել է ավանդների հատուցման համակարգի դերին ֆինանսական կայունության ապահովման գործում, ավանդատուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական գործառույթներին (այդ թվում ֆինանսական ակտիվների կառավարման գործընթացին), ինչպես նաև հիմնադրամի որոշ ցուցանիշներ համեմատվել են միջազգային լավագույն փորձում առկա ցուցանիշների հետ։
Դասախոսությունն անցկացվել է ՀՊՏՀ ֆինանսների բաժնի «Տնտեսագիտություն ֆինանսական շուկաների համար» առարկայի IV (չորրորդ) կուրսի ուսանողների համար և անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ նպաստելով նրանց մասնագիտական իրազեկվածության բարձրացմանը։
Ուսանողների շրջանում առկա հարցերը ևս մեկ անգամ ընդգծեցին ակադեմիական համայնքի և ֆինանսական ոլորտի ինստիտուտների միջև համագործակցության կարևորությունը՝ ուղղված գիտելիքի փոխանակմանն ու մասնագիտական ներուժի զարգացմանը։