Փետրվարի 19-ին կայացավ հանդիպում՝ ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով։
Բանախոսների կողմից ներկայացվեցին անձնական ֆինանսների կառավարման, երաշխավորման պայմանների, խնայողությունների ձևավորման, բանկային քարտերով գործարքների անվտանգության, առցանց գնումների և զեղծարարություններից պաշտպանվելու վերաբերյալ կարևոր տեղեկություններ։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ֆրանսիական համալսարանի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի և Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողներ։ Ամենաշատ հավանած մեկնաբանությունների հեղինակները ստացան ֆինանսական կրթության վերաբերյալ գրքեր՝ օրվա խորհրդով պայմանավորված։
Շնորհակալություն հանդիպման բոլոր մասնակիցներին, շնորհակալություն ՀՀ ԿԲ Սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյանին։
Հասցե: Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
Հեռախոս: +374(10) 58-35-14
Էլ․ հասցե: info@adgf.am
