Թափուր աշխատատեղ

Ֆինանսական ակտիվների կառավարման մասնագետ

Աշխատանքի նկարագրություն:

Ֆինանսական գործարքների իրականացում, ռիսկերի բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում

Հաշվետու է՝ Հիմնադրամի տնօրենին

Պարտականությունները

1․Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, ֆինանսական ակտիվների կատարողականի գնահատում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում:

2․Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան:

3․Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:

4․Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը:

5․Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն:

6․ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն:

7․ Ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականների իրականացում:

Հատուկ իրավասություններ - գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատանք։

Անհրաժեշտ հմտություններ

Կրթությունը՝ բարձրագույն  տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ

Գիտելիքները (բնագավառը, խորությունը)

  • Ֆինանսներ, ակտիվների և ռիսկերի կառավարում (խորացված)
  • Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված)
  • ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն
  • Համադրելի գործունեության միջազգային պրակտիկայի իմացություն,
  • Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Հմտությունները՝ ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS  Excel-ի  խորացված իմացություն:

Այլ պահանջներ` բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն,  համապատասխան որակավորման առկայությունը նախընտրելի է (FRM, CFA):

Հիմնադրամում աշխատելու ընթացքում,  Հիմնադրամը  կվճարի աշխատակցի FRM  և CFA  որակավորման քնությունների հանձնման վճարները։

Անձնական հմտություններ` Ուշադիր, Վերլուծական հմտություններ,Արագ կողմնորոշվելու կարողություն։

Լրացուցիչ տեղեկություն:

Դիմումը լրացնելու ժամանակ նշել հաստիքի անվանումը

Դիմումները ուղարկել  մինչև 11,03,2026թ․,  info@adgf.am էլեկտրոնային հասցեին

Հեռախոս՝  (010)-58-35-14