Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ փորձագիտական խմբի հերթական նիստը և գործնական սեմինարը

Ս․թ․  հոկտեմբերի 13-ին  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հրավերով,  ՀՀ կենտրոնական բանկում   տեղի է ունեցել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝  ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից՝ ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների  ապահովագրության (երաշխավորման), լիկվիդացման, ֆինանսական առողջացման և վարկային կազմակերպությունների սնանկացման  ոլորտում   ներդաշնակեցման հարցերով Փորձագիտական խմբի հերթական նիստը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։

Նիստի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին  ՀՀ կենտրոնական բանկում    անցկացվել է նաև   «Արհեստական բանականության կիրառման պրակտիկան ավանդների երաշխավորի գործունեության մեջ»  խորագրով գործնական սեմինարը։

Օրակարգի համաձայն քննարկվել են Ավանդների ապահովագրման համակարգերին բնորոշ մի շարք հարցեր, այդ թվում՝

1․ Բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի նշանակման,

2 Բանկի անվճարունակությունը և այն սնանկ ճանաչելու հիմքերի վերաբերյալ։