2022թ․ դեկտեմբերի 05-ից 06-ը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի հերթական նստաշրջանին։
Ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ամփոփվեցին 2022թ․ աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2023թ․ աշխատանքային ծրագիրը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «ԵԱՏՄ անդամ-երկրների ավանդներ ապահովագրողների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության զարգացման հեռանկաները» թեմայով կլոր սեղան։