ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՕՐ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
!!! Այցելուների օր՝ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը
Հոկտեմբերի 31-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Խնայողությունների համաշխարհային օր։
Այդ ավանդույթին ընդառաջ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) 2023թ․ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը իր հյուրընկալ դռներն է բացում ուսանողական խմբերի համար։
Այցի ընթացքում դուք կծանոթանաք Հիմնադրամի գործունեությանը, Հայաստանում ավանդների ապահովագրման համակարգի հետ։ Տեղեկություններ կստանաք Խնայողություններ կատարելու մասին, գործող ներդրումային գործիքների և այլն։
Կարող եք նաև Հիմնադրամին ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ և մենք կկազմակերպենք դասընթաց ձեր առաջարկված թեմաների շուրջ։

Եթե ցանկանում եք դառնալ մեր հաջորդ հյուրը, խնդրում ենք զանգահարել +(37410) 583514 հեռախոսահամարին և գրանցվել, կամ գրեք մեզ info@adgf.am հասցեյով կամ նամակ ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին։
Սիրով սպասում ենք քեզ, մեր հաջորդ այցելու։