Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը իրավաբանի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ
Պաշտոն
|
Իրավաբան
|
Աշխատանքի նպատակը
|
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) գործառույթների իրավական կարգավորում
|
Կրթություն
|
Բարձրագույն մասնագիտական
|
Պահանջներ
|
Մասնագիտական փորձ՝ առնվազն 3 տարի
• Բանկային օրենսդրական դաշտի տիրապետում (խորացված)
• Քաղաքացիական օրենսգիրք (խորացված)
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
• Միջազգային իրավունք, մասնավորապես ավանդների ապահովագրման միջազգային ստանդարտների լավ իմացություն
|
Աշխատանքային գրաֆիկ
|
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00
|
Պարտականություններ
|
-
Հիմնադրամի գործունեության իրավական բնույթի փաստաթղթերի իրավական ապահովում, այդ թվում` օրենսդրական առաջարկների, ներքին կարգերի, պայմանագրերի, հրամանների մշակում:
2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ներկայացվող նյութերի (որոշումների, գրությունների) վերաբերյալ իրավական դիրքորոշման տրամադրում։
3. Ավանդների ապահովագրման միջազգային փորձի կիրառման նպատակահարմարության դեպքում ՀՀ օրենսդրությունում տեղայնացնելու վերաբերյալ առաջարկների ներկայացում:
4. Երաշխավորված ավանդների հատուցման գործընթացի իրավական ապահովում, իրավական բնույթի կարգավորումների մշակում:
5. Հիմնադրամի շահերի ներկայացում ՀՀ դատարաններում։
|
Հմտություններ
|
- Համակարգչով աշխատելու հմտություն MS Office (MS Word, Excel, Power Point)
- Հաղորդակցման և արդյունավետ բանակցությունների վարման հմտություններ:
|
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգ
|
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
|
Դիմելու վերջնաժամկետ
|
2023թ. մարտի 24-ը մինչև ժամը 18:00:
|