

ԱՎԱԳ ԴԻԼԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարում է մրցույթ ԱՎԱԳ Դիլերի հաստիքը համալրելու նպատակով
Պաշտոն |
Ավագ Դիլեր |
Աշխատանքի նպատակը |
Ֆինանսական գործարքների իրականացում, ռիսկերի բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։ |
|
|
Կրթություն |
Բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ |
|
|
Պահանջներ |
Մասնագիտական փորձը՝ առնվազն 4 տարի Գիտելիքները (բնագավառը, խորությունը) ·Ֆինանսներ, ակտիվների և ռիսկերի կառավարում (խորացված) ·Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված) ·ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն ·Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։ |
Աշխատանքային գրաֆիկ |
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00 |
|
|
Պարտականություններ |
1.Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, ֆինանսական ակտիվների կատարողականի գնահատում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում: 2. Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան: 3. Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում: 4. Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը: 5. Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն: 6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն: |
Հմտություններ |
ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS Excel-ի խորացված իմացություն: |
|
|
Այլ պահանջներ |
բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, համապատասխան որակավորման առկայությունը նախընտրելի է (FRM, CFA): |
|
|
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգ |
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: |
|
|
Դիմելու վերջնաժամկետ |
2023թ. հունիսի 09-ը մինչև ժամը 18:00: |