ՀՊՏՀ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից 2023թ․ ընթացքում կազմակերպվող «Այցելուների օր Հիմնադրամում» արշավի շրջանակներում մայիսի 03-ին Հիմնադրամի հյուրերն էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Տաթևիկ Գամաղելյանի և քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Խանզադյանի ուղեկցությամբ։
Հանդիպումը տեղի ունեցավ «Էլիտ Պլազա» գործարարական համալիրի կոնֆերանսների դահլիճում։
Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը։ Իր խոսքում Ն․ Ղազարյանը կարևորեց խնայողությունները առավել ապահով ներդրումային գործիքներում ներդնելու կարողությունը՝ ապահով ապագա կերտելու նպատակով։ Ն․ Ղազարյանը հիշատակեց համաշխարհային բանկային համակարգում տեղի ունեցող իրադարձությունները ավանդների երաշխավորման համակարգերի գործունեության համատեքստում։
Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ներկայացրեց ավանդների ապահովագրման համակարգը Հայաստանում, Հիմնադրամի դերը ֆինանսական համակարգում, Հիմնադրամի գործառույթները, իրավասությունները և ավանդների ապահովագրման միջազգային փորձը։ Հ․ Հարությունյանը ընգծեց նաև ֆինանսական կրթման նշանակությունը և տվյալ միջոցառման շրջանակներում ուսանողներին փոխանցեց խնայողություններ կատարելու կիրառելի գործիքները։
Այնուհետև ուսանողներին բանկային համակարգի կողմից առաջարկվող մի քանի գործիքներից օգտվելու պրակտիկ գիտելիքներ և հմտություններ փոխանցեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Սոնա Ինգլիզյանը, ով մասնավորապես ներկայացրեց բանկային քարտերի օգտագործման հետ կապված գործիքները, օնլայն գնումներ կատարելու ժամանակ կիրառվող անվտանգության որոշ կանոնները, ինչպես նաև տարածված զեղծարարությունները։
Հարց ու պատասխանից հետո Տ․ Գամաղելյանը և Լ․ Խանզադյանը շնորհակալություն հայտնեցին գիտելիքներով և ձեռք բերված հմտություններով հագեցած միջոցառման համար