Հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`
√ հավաքագրում է երաշխիքային վճարները.
√ իրականացնում է Հիմնադրամի միջոցների, երաշխավորված ավանդների, ավանդատուների թվի և այլ վերլուծություն.
√ միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, բանկերի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար.
√ սույն օրենքով սահմանված պայմաններով կառավարում է Հիմնադրամի միջոցները.
√ հատուցում է երաշխավորված ավանդները` սույն օրենքով սահմանված կարգով, չափերով և դեպքերում.
√ ստանում է վարկեր (փոխառություններ), երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ.
√ ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն` հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար.
√ լուսաբանում է ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացը.
√ իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ: