Հայ info@adgf.am (010)-58-35-14 (010)-59-26-64

Անդամակցություն

Ավանդներ Ապահովագրողների Եվրոպական Ֆորում (EFDI)
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ասոցիացիա է, որը գրանցված է Բելգիայում և ներկայումս գործում է Գերմանիայում (www.efdi.eu):
 
Հիմնադրամը հանդիսանում է Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի լիիրավ անդամ՝ սկսած 2006թ. նոյեմբերից:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի նպատակն է՝ նպաստել ֆինանսական համակարգերի կայունությանը՝ ավանդների ապահովագրման ոլորտում եվրոպական երկրների համագործակցության միջոցով:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորում ին անդամակցում են 56 ավանդներ ապահովագրող կազմակերպություն:
 
Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումին անդամակցության շրջանակներում Հիմնադրամը հնարավորություն ունի մասնակցելու վերջինիս կողմից կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում կազմակերպության կանոնադրության փոփոխությունների քննարկումներին և կառավարման մարմինների ընտրությունների քվեարկություններին:
 
Հիմնադրամը հանդիսանում է Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի հանրային իրազեկման հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի նպատակն է՝ նպաստել Ավանդներ Ապահովագրողների Երոպական Ֆորումի անդամ երկրների միջև հանրային իրազեկման ոլորտի արդյունավետ փորձի փոխանակմանը։
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիա (IADI)
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը գրանցված է և գործում է Շվեյցարիայում (www.iadi.org):
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 2002թ., որի նպատակն է՝ նպաստել ավանդներ ապահովագրող համակարգերի արդյունավետության բարձրացմանը՝ ուղեցույցերի մշակման և միջազգային համագործակցության միջոցով:
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիային անդամակցում են 83 ավանդներ ապահովագրող կազմակերպություններ 77 երկրներից:
 
Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի անդամները փոխանակում են իրենց փորձը և ծանոթանում լավագույն գործելակերպերին, մասնակցելով միջազգային համաժողովներին և այլ միջոցառումներին:
 
Հիմնադրամը հանդիսանում է Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի Եվրասիական Տարածաշրջանային Հանձնաժողովի դիտորդ-անդամ: Համագործակցության շրջանակներում Հիմնադրամը մասնակցում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումներին. համաժողովներին, սեմինարներին, տարբեր քննարկումներին:
 
Կազմակերպությունն ապահովում է համագործակցության հարթակ, որը հնարավորություն է տալիս մասնակցել ինչպես ընդհանուր, այնպես էլ նպատակային խնդիրների վերաբերյալ հարցումներին:
վերև