Հայ info@adgf.am (010)-58-35-14 (010)-59-26-64

Հաճախ տրվող հարցեր

Հիմնադրամը երաշխավորում է ՀՀ-ում գործող բանկերում (բացառությամբ իր՝ ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում՝ ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:

Այո: Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Այո. Երաշխավորվում են ավանդատուի եւ՛ դրամային եւ՛ արտարժութային ավանդները:

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամը։

Դրամային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը 10 մլն դրամ է, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը՝ 5 մլն դրամ։

Ավանդատուից որեւէ գործողություն կամ փոխհատուցում չի պահանջվում: Եթե ավանդատուն բանկում ունի ավանդ, ապա այդ ավանդն արդեն երաշխավորված է:

Չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք ա) պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, բ) պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, դ) ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, ե) սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից, զ) ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հատուցման դեպքին հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են` ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները. բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:

Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում առաջին հերթին հաշվարկվում եմ ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները և բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները: Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:

Ավանդները երաշխավորվում են Հիմնադրամի միջոցների հաշվին:

Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից։ Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ։

Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

վերև