Ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքները
2009թ. Բանկային Վերահսկողության Բազելյան կոմիտեն և Ավանդներ Ապահովագրողների Միջազգային Ասոցիացիան հրապարակել են «Ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքները» փաստաթուղթը, որով ներկայացվում են ուղենիշեր ինչպես ավանդների ապահովագրման (երաշխավորման) համակարգերի ձևավորման, այնպես էլ գործող համակարգերի կատարելագործման նպատակով: Հիմնարար սկզբունքների ներքո ներկայացվում են չափորոշիչներ ավանդների երաշխավորման համակարգերի արդյունավետության գնահատման նպատակով: Հիմնարար սկզբունքները անդրադառնում են համակարգի հիմնական առանձնահատկություններին: Դրանք են ավանդի երաշխավորման չափը, ֆինանսավորումը, ավանդների երաշխավորման համակարգի կառավարումը, անդամակցությունը, ավանդների հատուցման կազմակերպումը և այլն http://www.iadi.org/en/core-principles-and-research/core-principles/:
Ավանդների ապահովագրման համակարգերի վերաբերյալ եվրոպական դիրեկտիվը
Եվրամիության անդամ երկրների համար գործում է Ավանդների ապահովագրման համակարգերի եվրոպական դիրեկտիվ: Դիրեկտիվի դրույթների կատարումը նպաստում է եվրոպական երկրների ֆինանսական համակարգերի կայունությանը՝ ավանդների ապահովագրման համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու միջոցով http://www.efdi.eu/publications:
Հայաստանի ավանդների երաշխավորման համակարգի բարելավման նպատակով Հիմնադրամը հետևում է ինչպես Ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքների, այնպես էլ Ավանդների ապահովագրման վերաբերյալ եվրոպական դիրեկտիվի դրույթներին, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները: