Խնայողությունների համաշխարհային օր
Հոկտեմբերի 31-ին աշխարհում նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը այս տարի ևս կազմակերպել էր խորհրդանշական միջոցառում,որտեղ ամփոփվեցին նաև տոնական օրվան նվիրված անհատական աշխատանքների մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց խնայողությունների դերը,դրանց կարևորությունը արդի արագ փոփոխվող դարաշրջանում։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի Միության, ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի, Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ի, ինչպես նաև ՖԿԾ հանձնաժողովի անդամներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը։
Հյուրերին ողջունեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծելով խնայողությունների մշակույթի զարգացման կարևորությունը։Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում աշխատանքային պրակտիկա անցկացնող Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Աշխեն Բուդաղյանը անդրադարձ կատարեց հիմնադրամի կողմից կազմակերպված Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված նախորդ միջոցառումներին։
Ժյուրիի անդամները ողջունեցին մրցույթի մասնակիցների նոր գաղափարներն ու առաջարկները և ամփոփեցին մրցույթի արդյունքները։
Ուրախությամբ ներկայացնում ենք մրցույթի հաղթողներին՝
«Խնայողությունները թվային տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում» անհատական աշխատանքի մրցույթում հաղթող է ճանաչվում՝
Ներսես Ներսիսյանը
«Երիտասարդներն ու խնայողությունները» անհատական աշխատանքի մրցույթում հաղթող է ճանաչվում՝
Ռուզաննա Ալեքսանյանը
«Խնայողությունները որպես անվտանգության բարձիկ, թե՞ հարստանալու միջոց» անհատական աշխատանքի մրցույթում հաղթող է ճանաչվում՝
Ռիտա Բաղդասարյանը
Հատուկ մրցանակի արժանացավ
Աննա Ներսեսյանը
Միջոցառմանը մասնակցում էին նաև Վիկիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
Մրցույթի հաղթողները և մասնակիցները Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, ՀՀ Բանկերի միության, ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից արժանացան խրախուսական մրցանակների։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ ջերմ և արդյունավետ միջոցառման կայացման համար: